Ուոլքեր. Գվարդիոլայի մարտավարությունը տանջանք է պաշտպանների համար

10:19   1 նոյեմբերի, 2020

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոլքերը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 7-րդ տուրում «Շեֆիլդի» նկատմամբ տարած հաղթանակը, նաև խոսել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարտավարության մասին:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, կարողացանք կարևոր միավորներ վաստակել: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ:

Մենք պաշտպաններ ենք, սակայն Գվարդիոլան պահանջում է, որ հարձակման ժամանակ առաջ գնան թիմի բոլոր ֆուտբոլիստները: Պաշտպանները պետք է մասնակցեն թիմի գրոհներին, նաև հասցնեն նահանջել ու կանգնեցնել մրցակցի գրոհները: Գվարդիոլայի մարտավարությունը տանջանք է պաշտպանների համար»,- Ուոլքերի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ է տարել «Շեֆիլդի» նկատմամբ 1:0 հաշվով: Այժմ «Մանչեսթեր Սիթին» 11 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շեֆիլդը» 1 միավորով նախավերջին տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։