Նեյմարը ցանկանում է 5 տարով երկարաձգել պայմանագիրը

17:43   31 հոկտեմբերի, 2020

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ցանկանում է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգել 5 տարով, հաղորդում է Footmercato-ն:

28-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագրով ստանալ այժմյան աշխատավարձը: ՊՍԺ-ում բրազիլացին ստանում է տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձ:

Նեյմարն իր ցանկության մասին հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիին:

Բրազիլացի հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նա 2017-ին կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել փարիզյան ակումբ, որը 222 միլիոն եվրոյով է իրականացրել տրանսֆերը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 4 խաղի, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։