«Ուրարտուի» ռուս ֆուտբոլիստ. Հուսով ենք՝ երկար չի շարունակվի այս ամենը

21:49   30 հոկտեմբերի, 2020

Երևանի «Ուրարտուի» ռուս կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

«Երկրում տիրող իրավիճակն, իսկապես, սարսափելի է։ Մարզումներից առաջ տղաների հետ միշտ քննարկում ենք, փոխանակվում նորություններով։ Հուսով ենք՝ երկար չի շարունակվի այս ամենը։ Թիմի տրամադրության վրա, միանշանակ, ազդում է, բայց փորձում ենք մեր աշխատանքը կատարել»,- Պոլյակովի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Ռուս ֆուտբոլիստն անդրադարձել է նաև ընթացիկ մրցաշրջանին.

«Այն, որ առաջնությունը հաճախակի է ընդհատվում ու վերսկսվում, դա վատ է։ Ավելի լավ է խաղալ, քան մարզվել։ Այս մրցաշրջանում վատ հանդես չենք գալիս՝ չնայած արդյունքները կարող են ավելի լավը լինել։ Յուրաքանչյուր խաղին մոտենում ենք հաղթելու նպատակով, ցանկալի է, որ ամրապնդվենք առաջատարի մեր դիրքն ու ավելի վստահ շարժվենք առաջ։ Կարծում եմ՝ կարող ենք հաղթել առաջնությունում, ամեն ինչ մեր գլխում է, այս հարցում ոչ ոք բացի մեզնից չի կարողանա մեզ խանգարել»,- ասել է Պոլյակովը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։