ՊՍԺ-ի նախագահն արդարացվել է կաշառք տալու գործով

19:45   30 հոկտեմբերի, 2020

Շվեյցարիայի դաշնային դատարանն արդարացրել է քաթարյան beIN Media մեդիաընկերության ղեկավար Նասեր Ալ-Հելաիֆիին, որը մեղադրվում էր ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին կաշառք տալու մեջ: Դատարանը Ժերոմ Վալկեին դատապարտել է 120 օրվա պայմանական ազատազրկման, հաղորդում է France Football-ը:

Ըստ մեղադրանքի՝ Նասեր Ալ-Խելայիֆին 1.25 միլիոն եվրոյով կաշառել է Ժերոմ Վալկեին, որի միջնորդությամբ 2026 և 2030թթ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ցուցադրման իրավունքը ձեռք է բերել beIN Media Group-ը: Մեղադրող կողմը Վալկեի համար պահանջում էր 3 տարվա ազատազրկում, իսկ Նասեր Ալ-Հելաիֆիի համար՝ 28 ամսվա:

Հիշեցնենք, որ Նասեր Ալ-Հելաիֆին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։