«Նոան» հաղթեց «Շիրակին»

16:56   30 հոկտեմբերի, 2020

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Երևանի «Նոան» հյուրընկալվել էր Գյումրու «Շիրակին»:

Հանդիպումն ավարտվել է «Նոայի» հաղթանակով՝ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը, գոլի հեղինակ է դարձել մոլդովացի կիսապաշտպան Դան Սպատարուն:

Այժմ «Նոան» 10 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Շիրակը» ունի 2 միավոր և վերջին տեղում է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Շիրակ» - «Նոա»՝ 0:3

Դան Սպատարու, 42, Վլադիմիր Ազարով, 47, 55



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։