Գիգզը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ չեմպիոնության մասին. Դա կարող է լինել 15- 20 տարուց

22:51   30 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը կարծում է, որ անգլիական ակումբը Պրեմյեր լիգայի չեմպիոնի տիտղոսը դարձյալ կկարողանա նվաճել 15-20 տարի հետո:

«Երբ «Լիվերպուլը» 1990 թվականին դարձավ Անգլիայի չեմպիոն, նրանց թվաց, թե այդ հաջողությունը հնարավոր կլինի կրկնել շատ կարճ ժամանակ անց, սակայն 30 տարի պահանջվեց կրկին չեմպիոն դառնալու համար:

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է շարունակի աշխատել: Եթե Պրեմյեր լիգայում ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, ապա Սուլշերից 15-20 տարի կպահանջվի կրկին չեմպիոն դառնալու համար»,- Գիգզի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի չեմպիոն հռչակվել է 2012/2013թթ. մրցաշրջանում՝ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։