Գեղարդ Մուսասին՝ Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոն

13:06   30 հոկտեմբերի, 2020

Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին հոկտեմբերի 29-ի երեկոյան մրցել է բրազիլացի Դուգլաս Լիմայի հետ և հաղթանակ տարել մրցավարների որոշմամբ:

35-ամյա Մուսասին նվաճել է Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր: Նախկին չեմպիոն, ամերիկացի Ռաֆայել Լովատոն առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ավարտել է կարիերան:

35-ամյա Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր 2019-ի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում կայացած Bellator 228 մրցաշարում ռևանշի հասնելով բրազիլացի Լիոտո Մաչիդայի նկատմամբ: Հայ մարտիկը չեմպիոնական գոտին կորցրել էր նախորդ տարվա հունիսին կայացած մենամարտում՝ պարտվելով Ռաֆայել Լովատոյին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։