Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հոկտեմբերի 29-ին տեղի են ունեցել A, B, C, D, E, F խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:
A խմբում իտալական «Ռոման» ընդունել էր բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիային»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբում:
B խմբում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով հաղթանակ տարավ իռլանդական «Դանդոլկի» նկատմամբ: Գոլերի հեղինակ դարձան Էդվարդ Նկետիան, Ժոզեֆ Ուիլոկը և Նիկոլյա Պեպեն:
F խմբում իտալական «Նապոլին» Մատեո Պոլիտանոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց իսպանական «Ռեալ Սոսյեդադին»:
Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
A խումբ
«Ռոմա» (Իտալիա) - «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)՝ 0:0
«Կլուժ» (Ռումինիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1:1
B խումբ
«Արսենալ» (Անգլիա) - «Դանդոլկ» (Իռլանդիա)՝ 3:0 (տեսանյութ)
«Մոլդե» (Նորվեգիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 1:0
C խումբ
«Նիցա» (Ֆրանսիա) - «Հապոել Բեր Շեւա» (Իսրայել)՝ 1:0
«Սլավիա» (Չեխիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:0
D խումբ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ստանդարդ» (Բելգիա)՝ 3:0
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 1:0
E խումբ
«Գրանադա» (Իսպանիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 0:0
«Օմոնիա» (Կիպրոս) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 1:2
F խումբ
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 0:1
«Ազ Ալկմար» (Հոլանդիա) - «Ռիեկա» (Խորվաթիա)՝ 4:1
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։