«Հոֆենհայմը», «Միլանն» ու «Լեսթերը» հաղթանակներ տարան, «Տոտենհեմը» պարտություն կրեց (տեսանյութ)

23:54   29 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հոկտեմբերի 29-ին տեղի են ունեցել G, H, I, J, L խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:

H խմբում անգլիական «Լեսթերը» 2:1 հաշվով հաղթանակ է տարել հունական ԱԵԿ-ի նկատմամբ: Անգլիական թիմի կազմից գոլերի հեղինակ են դարձել Ջեյմի Վարդին ու Համզա Չոդուրին, իսկ ԱԵԿ-ի միակ գոլը խփել է Մուամեր Տանկովիչը:

G խմբում «Միլանը» ընդունել է «Սպարտային» և հաղթանակ տարել 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Բրահիմ Դիասը, Ռաֆայել Լեաուն և Դիոգու Դալոտը:

J խմբում «Տոտենհեմը» նվազագույն հաշվով պարտվել է բելգիական «Անտվերպենին»: Միակ գոլը խփել է Լիոր Ռաֆայելովը:

L խումբը ներկայացնող «Հոֆենհայմը» 4:1 հաշվով հաղթանակ է տարել բելգիական «Գենտի» նկատմամբ: Գերմանական թիմի կազմից գոլեր են հեղինակել Իսակ Բելֆոդիլը, Ֆլորիան Գրիլիչը, Միյատ Գաչինովիչը և Մունաս Դաբուրը: «Գենտի» միակ գոլը խփել է Տիմ Կլյանդինստը: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում խաղադաշտ է դուրս եկել 67-րդ րոպեին:

G խումբ

«Զարյա» (Ուկրաինա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 1:2

ԱԵԿ (Հունաստան) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ)

H խումբ

«Լիլ» (Ֆրանսիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 2:2

«Միլան» (Իտալիա) - «Սպարտա» (Չեխիա)՝ 3:0 (տեսանյութ)

I խումբ

«Սիվասպոր» (Թուրքիա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 1:2

ադրբեջանական ակումբ - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1:3

J խումբ

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 4:3

«Անտվերպեն» (Բելգիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1:0 (տեսանյութ)

L խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լիբերեց» (Սլովակիա)՝ 5:1

«Գենտ» (Բելգիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 1:4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։