Թոմաս Տուխելը` Նեյմարի վնասվածքի մասին

13:12   29 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում և փոխարինվել 26-րդ րոպեին: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է բրազիլացու վնասվածքի մասին:

«Ստիպված էինք փոխարինել նրան: Պետք է սպասենք հետազոտության արդյունքներին: Նա լուրջ ցավեր չուներ, սակայն լավ չէր զգում իրեն: Խիտ գրաֆիկի պատճառով Նեյմարը կարող է բաց թողել մի քանի խաղ, թեև ես վստահ չեմ: Հուսով եմ՝ վնասվածքը լուրջ չէ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել իտալացի 20-ամյա հարձակվող Մոյզե Կենի դուբլի շնորհիվ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։