Ջոկովիչը մրցաշրջանը կավարտի որպես առաջին ռակետ

10:11   29 հոկտեմբերի, 2020

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Վիեննայում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երկրորդ շրջանում սերբ թենիսիստը 1 ժամ 6 րոպեում 7:6, 6:3 հաշվով հաղթել է խորվաթ Բորնա Չորիչին:

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Հուբերտ Հորկաչ (Լեհաստան) - Լորենցո Սոնեգո (Իտալիա) զույգի հաղթողը:

Այդ հաղթանակի շնորհիվ Նովակ Ջոկովիչը տեսականորեն ապահովել է ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղը մինչև տարեվերջ: Նա, միանշանակ, կարիերայում 6-րդ անգամ մրցաշրջանը կավարտի առաջին ռակետի դիրքում, եթե հաղթի Վիեննայի մրցաշարում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։