ՉԼ. «Բարսելոնան» ուժեղ էր «Յուվենտուսից», «Մանչեսթեր Յունայթեդը» խփեց 5 գոլ (տեսանյութ)

01:55   29 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 28-ին անցկացվեցին խմբային փուլի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները E, F, G, H խմբերում:

Կատալոնական «Բարսելոնան» G խմբում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ: Հյուրերից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ու արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան 3 անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն 3 դեպքում էլ խաղից դուրս վիճակ արձանագրվեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո: 

H խմբում ընդգրկված անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց գերմանական «Լայպցիգի» դարպասը: Մանչեսթերյան ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1:0

Լյուկ դե Յոնգ, 56

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:4 (տեսանյութ)

Կալում Հադսոն-Օդոի, 37, Տիմո Վերներ, 76 (11մ), Հակիմ Զիեշ, 80, Կրիստիան Պուլիշիչ, 90

Չիրացված 11 մետրանոց՝ Ժորժինյո, 14 («Չելսի»)

F խումբ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 2:0 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 78 (11մ), Էրլինգ Հոլանդ, 90+1

«Բրյուգե» (Բելգիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ)

Հանս Վանակեն, 42 (11մ) – Խոակին Կորեա, 14

G խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:2 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 14, Լիոնել Մեսի, 90+1

Հեռացում՝ Մերիհ Դեմիրալ, 85 («Յուվենտուս»)

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 2:2

Տոկմակ Նգուեն, 59, Ֆրանկ Բոլի, 90 – Վիկտոր Ցիգանկով, 28 (11մ), Կարլոս Դե Պենա, 41

Հեռացում՝ Սերգեյ Սիդորչուկ, 86 («Դինամո Կիև»)

H խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 5:0 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 21, Մարկուս Ռեշֆորդ, 76, 78, 90+3, Անտոնի Մարտիալ, 86 (11մ)

«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:2 (տեսանյութ)

Մոյզե Կեն, 64, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։