Չեմպիոնների լիգա. «Չելսին» ու ՊՍԺ-ն տարան առաջին հաղթանակները (տեսանյութ)

23:51   28 հոկտեմբերի, 2020

2 խաղերով մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրը:

H խմբում ընդգրկված ֆրանսիական ՊՍժ-ն հյուրընկալվելիս իտալացի 20-ամյա հարձակվող Մոյզե Կենի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»՝ տանելով առաջին հաղթանակը: Առաջին տուրում Ֆրանսիայի չեմպիոնը տանը 1:2 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Լոնդոնի «Չելսին» E խմբում հյուրընկալվեց ռուսական «Կրասնոդարին» և խփեց 4 անպատասխան գոլ: Առաջին տուրում 2 թիմերն էլ ոչ ոքի էին ավարտել իրանց հանդիպումները:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

E խումբ

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:4 (տեսանյութ)

Կալում Հադսոն-Օդոի, 37, Տիմո Վերներ, 76 (11մ), Հակիմ Զիեշ, 80, Կրիստիան Պուլիշիչ, 90

Չիրացված 11 մետրանոց՝ Ժորժինյո, 14 («Չելսի»)

H խումբ

«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:2 (տեսանյութ)

Մոյզե Կեն, 64, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։