Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտնել է Ադրբեջանում վարձկանների պայթեցումների մասին

22:45   28 հոկտեմբերի, 2020

Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ումուտ Բուլուտը հայտնել է Ադրբեջանում սիրիացի վարձկանների կողմից պատրաստվող նոր ահաբեկչական գործողությունների մասին։

«Գյանջայի իմ հին ընկեր Հուսեյնը գրել է ինձ, որ ունի տեղեկություններ այն մասին, որ սիրիացիները պատրաստվում են Ադրբեջանում ավելի շատ շենքեր պայթեցնել այսօր կամ վաղը, քանի որ Ադրբեջանի կառավարությունից չեն ստանում իրենց գումարները։ Եվլախի, Բարդայի և Գյանջայի իմ թանկագին ընկերներ, խնդրում եմ եղեք ուշադիր»,- թվիթերյան էջում գրել է 37-ամյա հարձակվողը, որը հանդես է գալիս թուրքական «Ենի Մալաթիասպոր» ակումբում:

Հիշեցնենք, որ Ումուտ Բուլուտը Թուրքիայի ազգային հավաքականում խաղացել է 2007-2016 թվականներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.