«Նոայից» հեռացած Իգոր Պիկուշչակը գլխավորել է ռուսական ակումբ

20:08   28 հոկտեմբերի, 2020

Երևանի «Նոայից» հեռացած Իգոր Պիկուշչակը նշանակվել է Տոլյատիի «Ակրոնի» գլխավոր մարզիչ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մոլդովացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021/2022թթ. մրցաշրջանի ավարտը:

«Ակրոնը» հանդես է գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա), որի 18-րդ տուրից հետո զբաղեցնում է 18-րդ տեղը (առաջնությանը մասնակցում են 22 թիմեր):

Հիշեցնենք, որ Իգոր Պիկուշչակը նախորդ մրցաշրջանից առաջ էր գլխավորել «Նոան», որը նրա գլխավորությամբ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: 37-ամյա մասնագետը նաև ճանաչվել էր Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։