Լա Լիգայի նախագահ. Եթե ֆուտբոլիստները հեռանում են Իսպանիայից, ապա միայն բարձր հարկերի պատճառով

09:46   28 հոկտեմբերի, 2020

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ առաջնության հեղինակությունը բավականին բարձր է և շարունակում է բարձրանալ:

«Մենք կարողացել ենք մրցունակ առաջնություն ստանալ: Լա Լիգայի հեղինակությունը բարձր է և շարունակում է բարձրանալ:

Եթե Ռոնալդուի կամ Նեյմարի պես ֆուտբոլիստները հեռանում են Իսպանիայից, ապա միայն բարձր հարկերի պատճառով:

Հեռանում են ֆուտբոլիստներ, գալիս են նորերը: Որևէ խնդիր չկա, մենք կայուն աճ ենք գրանցում»,- Տեբասի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ, իսկ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Ռեալից» «Յուվենտուս»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։