«Ռեալը» խուսափեց պարտությունից, «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» հաղթանակներ տարան (տեսանյութ)

01:54   28 հոկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում A, B, C և D խմբերում տեղի ունեցան երկրորդ տուրի հանդիպումները:

A խմբում Մադրիդի «Աթլետիկոյի» ու ավստրիական «Զալցբուրգի» հանդիպումն ավարտվեց Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Իսպանական թիմի կազմից դուբլ ձևակերպեց Ժոաու Ֆելիշը, գոլի հեղինակ դարձավ Մարկոս Լյորենտեն, իսկ «Զալցբուրգի» կազմից գոլեր հեղինակեցին Դոմինիկ Սոբոսլաին և Մերգիմ Բերիշան:

B խմբում Մադրիդի «Ռեալն» ուժերը չափեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: Գերմանական թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկոս Տյուրամը, իսկ «Ռեալի» կազմից գոլեր հեղինակեցին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման և բրազիլացի հարձակվող Կազեմիրոն:

C խմբում «Մանչեսթեր Սիթին» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի, Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի և անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ «Մարսելի» նկատմամբ, իսկ D խմբում «Լիվերպուլը» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի և եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլերի շնորհիվ հաղթեց դանիական «Միդտյուլանդին»:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

A խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 3:2

Մարկոս Լյորենտե, 29, Ժոաու Ֆելիշ, 52, 85 - Դոմինիկ Սոբոսլաի, 40, Մերգիմ Բերիշա, 47

B խումբ

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:2 (տեսանյութ)

Մարկու Տյուրամ, 33, 58 - Քարիմ Բենզեմա, 87, Կազեմիրո, 90+3

C խումբ 

«Մարսել» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:3 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 18, Իլկայ Գյունդողան, 76, Ռահիմ Ստերլինգ, 81

«Պորտու» (Պորտուգալիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2:0

Ֆաբիու Վիեյրա, 11, Սերխիո Օլիվեյրա, 85

D խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Միդտյուլանդ» (Դանիա)՝ 2:0 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 55, Մոհամեդ Սալահ, 90+3 (11մ)

«Ատալանտա» (Իտալիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 2:2

Դուվան Սապատա, 54, 60 - Դուշան Տադիչ, 30, Լասինա Տրաորե, 38



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։