20:21 26 հոկտեմբերի, 2020Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 15-րդ տուրում գործող չեմպիոն «Աստանան» Տիգրան Բարսեղյանի դուբլի ու գոլային փոխանցման օգնությամբ 5:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Օկժետպեսի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի հարձակվողը 11-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 29-րդ րոպեին նաև կրկնապատկեց այն: 34-րդ րոպեին Բարսեղյանը ստացավ դեղին քարտ, իսկ 6 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը գոլերի թիվը հասցրեց 3-ի:
Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Աստանան» 27 միավորով երկրորդ տեղում է և 11 միավոր հետ է առաջատար «Կայրաթից»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.