«Ուրարտուն» ամրապնդվեց առաջին տեղում, «Ալաշկերտը» մեկ միավոր տարավ Գյումրիից

17:25   26 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ, իսկ Երևանի «Ալաշկերտը» Գյումրիում ոչ ոքի խաղաց հետնապահ «Շիրակի» հետ: «Ուրարտուի» երկրորդ գոլը խփեց Հաիթիի հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն, որը 5 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Ուրարտուն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 13 միավորով: «Ալաշկերտն» ունի 9 միավոր, «Գանձասար-Կապանը»՝ 7, իսկ հետնապահ «Շիրակը»՝ 2:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Ուրարտու»՝ 0:2

Ուկոչուկվու Իվու, 52, Ջոնել Դեսիրե, 62

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 1:1

Մարկո Տոմիչ, 57 (ինքնագոլ) – Դավիթ Դավիդյան, 10

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։