«Բարսելոնան» դժգոհություն է հայտնել Լա Լիգայի ղեկավարությանը

09:19   26 հոկտեմբերի, 2020

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես դիմել է Լա Լիգային Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում մրցավարների աշխատանքի վերաբերյալ:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» ներկայացրել է, որ Կլեման Լանգլեի և Սերխիո Ռամոսի բախման դրվագում ֆրանսիացի պաշտպանը չի խախտել խաղի կանոնները, և մրցավարը «Բարսելոնայի» դարպասին 11 մետրանոց նշանակել է անհիմն:

Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ևս դժգոհություն էր հայտնել «Ռեալի» հետ հանդիպումը սպասարկած մրցավարների աշխատանքի վերաբերյալ:

Նշենք, որ «Ռեալը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 10-րդն է՝ 7 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։