Հեմիլթոնը գերազանցել է Շումախերի ռեկորդը (ֆոտո)

22:18   25 հոկտեմբերի, 2020

Ֆորմուլա-1-ի Պորտուգալիայի Մեծ մրցանակում տարած հաղթանակի շնորհիվ «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ, աշխարհի վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը գերազանցել է լեգենդար գերմանացի Միխայել Շումախերի ռեկորդը։

Հեմիլթոնը 92-րդ հաղթանակն է տարել Ֆորմուլա-1-ի փուլերում։ Շումախերը տարել է 91 հաղթանակ։

Շումախերն առաջին հաղթանակը Ֆորմուլա-1-ի փուլերում ունեցել է 1992 թվականին Բելգիայի Մեծ մրցանակում, վերջինը՝ 2006-ին Չինաստանում։

Հեմիլթոնն առաջինը հաղթանակը տարել է նորամուտի մրցաշրջանում՝ 2007-ին Կանադայում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.