Դիբալան դադարեցրել է «Յուվենտուսի» հետ բանակցությունները

18:17   24 հոկտեմբերի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Անգլիա

Tuttosport-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին», որը պատրաստ է 80-100 միլիոն եվրո ներդնել նրա տրանսֆերի համար: «Չելսին» նաև պատրաստ է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Դիբալային:

Անգլիական ակումբի կողմից հետաքրքրության պատճառով արգենտինացին դադարեցրել է «Յուվենտուսի» հետ բանակցությունները գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում:

Այս մրցաշրջանում Դիբալան ընդամենը մեկ հանդիոպւմ է անցկացրել «Յուվենտուսի» կազմում՝ փոխարինման դուրս գալով Կիևի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։