«Նորավանքը» 8 նորեկ ունի

12:28   24 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող նորաստեղծ «Նորավանք» ակումբը համալրվել է 8 ֆուտբոլիստներով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Տրանսֆերային պատուհանի ավարտին ակումբի քարտուղար Անի Համբարձումյանի, Cheetah ՖԱ- ի նախագահ պրն. Աբդուլ Հայ Յարտեյի և մեր մարզչական շտաբի (Վահե Գևորգյանի գլխավորությամբ) անհավատալի աշխատանքի շնորհիվ կարողացանք համաձայնության հասնել Cheetah ՖԱ-ի 6 և 2 հայ ֆուտբոլիստների՝ Գոռ Մարտիրոսյանի ու Արմեն Դերձյանի հետ։

Քրիստիան Բուատենգը, Մայք Տյումասին, Սիմոն Օբոնդեն, Բենյամին Տեխին, Դևիդ Քուայեն և Գիդեոն Բուատենգը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգան «Նորավանք» սպորտային ակումբում»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

«Նորավանքի» սպորտային տնօրեն Գարո Բալյանի խոսքով՝ նորեկներն ուժեղացրել են թիմը. «Մենք շատ ուրախ ենք, որ թիմը համալրվել է ևս 8 հրաշալի և ուժեղ ֆուտբոլիստներով։ Նրանք միանշանակ ուժեղացրել են թիմը, մարզումներն էլ ավելի տեմպով է իրականացվում, և որ ամենակարևորն է, թիմը ընդհանուր առմամբ զարգանում է օրեցօր»,- ասել է Գարո Բալյանը:

Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում «Նորավանքն» անցկացրել է 6 հանդիպում և 3 միավորով նախավերջին՝ 10-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։