Մահացել է ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար Անդրանիկ Անդիկյանը

21:07   23 հոկտեմբերի, 2020

Մահացել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի ղեկավարա Անդրանիկ Անդիկյանը, հաղորդում է ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով ցավակցական ուղերձ․

«Հանգչիր խաղաղությամբ վարպետ...

Խորը վշտով տեղեկացանք, որ պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով` կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար, ՀՖԿՍՊԻ Արհեստակցական միության ղեկավար, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Անդրանիկ Անդիկյանը:

Լինելով Հայաստանում ձյուդոյի նվիրյալներից, մասնագիտական կյանքը նվիրելով ՀՀ-ում սպորտի զարգացմանը և ՀՖԿՍՊԻ-ին, մշտապես ներդնելով մարդկային և մասնագիտական որակները՝ եղել է սիրված, գնահատված բոլորի կողմից:

Ցավում ենք մեծ կորստի համար, վշտակցում ընտանիքին, հարազատներին, սիրված մարզիչի սաներին:

Նա իր վառ անհատականությամբ միշտ կմնա մեր սրտերում...»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։