Զիդան․ «Ռեալը» «Բարսելոնայի» հետ դիմակայությանը չի մոտենում զոհի դերում

22:51   23 հոկտեմբերի, 2020

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» կհյուրընկալվի փոխչեմպիոն «Բարսելոնային»։ Մադրիդյան թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի կարծում, որ «Կադիսից» (0։1) եւ «Շախտյորից» (2։3) կրած պարտություններից հետո «Ռեալը» չի հավակնում հաղթանակի Սուպերկլասիկոյում։

«Իրավիճակը փոխելու լավագույն պահն է։ Մենք չենք մոտենում այս դիմակայության զոհի դերում։ Ամեն հանդիպում ունի իր պատմությունը։ Ֆուտբոլը դրանով է լավ, որ կարող ես փոխել քո վիճակը։ Պետք է դրական մտածել։ Մենք միշտ խաղադաշտ ենք դուրս գալիս՝ միայն հաղթանակի մասին մտածելով։

Երբեմն տարբեր գործոնների բերումով խաղը չի դասավորվում այնպես, ինչպես մենք կցանկանայինք։ Մենք միշտ խաղում ենք մոտիվացված»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։