Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանվի Մեսիի պատվին

20:14   23 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն կատալոնական ակումբի ղեկավարությանը հորդորել է փոխել քաղաքականությունը։

«Ակումբը պարզապես պարտավոր է համաձայնության հասնել մի խաղացողի հետ, որը 16 տարի այսքան շատ բան է տվել ակումբին։ Անհասկանալի է, թե ինչպես է գործը հասել այն բանին, որ պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը որոշել է հեռանալ։ Ի՞նչ է կատարվում։ Լեոն շատ բան է վաստակել։ Ակումբի նոր ստադիոնը պետք է անվանվի նրա պատվին։

Մենք պետք է հարգանք ունենանք մեր մարդկանց նկատմամբ, ոչ թե վարկաբեկենք նրանց։ Ես զարմանում եմ, որ Գվարդիոլայի, Չավիի, Պույոլի, Վալդեսի նման մարդիկ չեն աշխատում ակումբում։ Ինչ-որ բան այնպես չէ»,- Պիկեի խոսքը մեջբերում է La Vanguardia-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։