«Ռոմայի» մարզիչ. Կարևոր է հավատալ քո խաղացողներին

14:19   23 հոկտեմբերի, 2020

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի առաջին տուրում շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2:1 հաշվով:

«Կարևոր է հավատալ քո խաղացողներին: Ստացվեց բարդ հանդիպում: Չմոռանանք, որ նույնիսկ «Յուվենտուսը» պարտվել էր այստեղ տարիներ առաջ: Բացի այդ, «Յանգ Բոյզը» 15 անընդմեջ հաղթանակ էր տարել տնային խաղերում: Հաղթանակի հասնելը կարևոր էր, և մենք գլուխ հանեցինք:

Առջևում դե կա երկար ճանապարհ: Մենք հանգստանալու հնարավորություն էինք տվել մի քանի խաղացողների, և հիմա կարող են պատրաստվել «Միլանի» դեմ А Սերիայի խաղին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  «Ռոմայի» կազմում փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին, երբ «Յանգ Բոյզն» առջևում էր հաշվի մեջ: 73-րդ րոպեին Մխիթարյանը կատարել էր հաղթական գոլի փոխանցումը, որը եզրափակել էր ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։