22:30 22 հոկտեմբերի, 2020Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթի մենամարտը թուրք մրցակցի հետ հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց կիսածանր քաշային կարգում IBO Continental, WBC Asia չեմպիոնական գոտիների հաղթող Լեոն Հարթը: Մենամարտը նախատեսված էր հոկտեմբերի 31-ին։
Ավելի վաղ NEWS.am Sport-ի հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հայտնել էր, որ պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր 23-րդ մենամարտին WBI Եվրոպայի չեմպիոնական գոտու համար մրցակիցը լինելու էր թուրք Հուսին Չինկարան:
«Մենամարտ հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Գերմանիայում համավարակը կրկինը մեծ թափ է հավաքել: Այս պահին Բեռլինը փակ է, կրկին հայտարարվել է կարմիր գոտի:
Մենամարտս, որն ինձ համար շատ կարեւոր էր այս շրջանում, չի չեղարկվում, այլ հետաձգվում է: Նախնական խոսվում էր դեկտեմբերի 12-ը, բայց այս պահին քննարկվում է նոյեմբերի 21-ը:
Նույն ոգով եմ տրամադրված մենամարտիս: Նույն կերպ սա ինձ համար լինելու է ոչ թե գոտու համար պայքար, այլ հայի պատվի, ինքնության, մեր երկրի համար: Այս օրերին բոլորիս տրամադրությունն ընկած է, բայց մարտական ոգին չենք կորցնում եւ հավատում ենք մեր հաղթանակին»,- ասաց Լեոն Հարթը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հանդես է գալիս Գերմանիայում՝ ներկայացնելով Հայաստանը: Այս շրջանում Գերմանիայի հայ համայնքի հետ ակտիվ մասնակցում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ցույցերին, բանակի եւ արցախցի ընտանիքների համար գումարային եւ հումանիտար հանգանակություններին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.