Մոդրիչ․ Այս պարտությունից տխրելու ժամանակ չկա

23:51   21 հոկտեմբերի, 2020

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի տնային խաղում ուկրաինական «Շախտյորից» կրած 2։3 հաշվով պարտությունը։

«Առաջին խաղակեսում մեր խաղը չստացվեց։ Ընդմիջումից հետո ավելի լավ գործեցինք, բայց չհասցրեցինք խփել 3 գոլ։

Այս պարտությունից տխրելու ժամանակ չկա։ Պետք է առաջ շարժվենք դրական տրամադրվածությամբ։

Վստահ եմ, որ կկարողանանք կատարելագործվել եւ սեփական ուժերի նկատմամբ հավատով դուրս կգանք Կլասիկոյում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

B խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2։3 (տեսանյութ)

Լուկա Մոդրիչ, 54, Վինիսիուս Ժունիոր, 59 - Տետե, 29, Ռաֆայել Վարան, 33, ինքնագոլ, Մանոր Սոլոմոն, 42



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։