Անդրեա Պիրլո․ Կարեւոր է ՉԼ-ում մեկնարկել հաղթանակով

23:40   19 հոկտեմբերի, 2020

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն գնահատել է իր ղեկավարած թիմի հնարավորությունները Կիեւի «Դինամոյի» հետ դիմակայությունում Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։ Ուկրաինական թիմի գլխավոր մարզիչն է ռումինացի Միրչա Լուչեսկուն։

«Անհամբեր սպասում եմ առաջին խաղիս Չեմպիոնների լիգայում մարզիչի կարգավիճակում։ Այս մրցաշարում կարեւոր է սկսել հաղթանակով, եւ մենք գիտենք, թե ինչ է պետք անել դրա համար։

Լուչեսկուն եղել է իմ առաջին մարզիչը, եւ նա է ինձ 15 տարեկանում բերել հիմնական թիմ։ Ես հրաշալի հիշում եմ նրան եւ միշտ շնորհակալ կլինեմ»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պիրլոն նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում Լուչեսկուի ղեկավարությամբ նշել է 1994-1995 թվականների մրցաշրջանում իտալական «Բրեշիայի» կազմում։

«Դինամո» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կիեւում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։55-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։