Թուրք ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներին

18:42   19 հոկտեմբերի, 2020

Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, թուրքական «Ենի Մալաթիասպոր» ակումբի 37-ամյա հարձակվող Ումուտ Բուլուտը ադրբեջանցիներին հորդորել է ճնշում գործադրել երկրի կառավարության վրա եւ ռազմադաշտից դուրս բերել սպանված զինվորների դիերը։

«Այն, ինչ տեսնում եմ այս տեսանյութում անմարդկային է։ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներին։

Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանում եւ շատ եմ հարգում նրանց։ Եղբայրներ, խնդրում եմ՝ թույլ մի տվեք Ադրբեջանի կառավարությանն այսպես վերաբերվել զինվորներին»,- գրել է Ումուտ Բուլուտը Թվիթերում՝ տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են վարազները ուտում սպանված զինվորի դին։

Հիշեցնեք, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկու անգամ կնքել են մարդասիրական հրադադար՝ Արցախում գերիների փոխանակման եւ դիերի դուրս բերման նպատակով, սակայն երկու անգամ էլ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը։ Ռազմական գործողությունները շարունակվում են։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։