Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է

11:57   19 հոկտեմբերի, 2020

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Բենեւենտոյի» նկատմամբ 5։2 հաշվով հաղթանակից հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Հրաշալի «Ռոմա», հրաշալի հաղթանակ: Իմ երկիրն իմ սրտում է»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ։ Երկու դեպքում էլ նրա փոխանցումներից հետո աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը նաև գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի միջամտությամբ գրանցվեց խաղից դուրս վիճակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։