«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ կենտրոնական պաշտպանի հետ

22:52   17 հոկտեմբերի, 2020

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ կենտրոնական պաշտպան Մարկո Տոմիչի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչ «Ալաշկերտին» միանալը 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Ռադնիչկի», «Ռադնիկ», «Չուկարիչկի», շվեյցարական «Ստադ», Լիտվայի «Ժալգիրիս» ակումբներում, իսկ Տոմիչի նախորդ թիմը ղազախական «Իրտիշն» էր: 

2018-ին «Ալաշկերտի» սերբ նորեկն ընդգրկվել է Լիտվայի А Lyga-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

«Ալաշկերտը» նաև երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։