Artsakh Strong` «Փյունիկի» մարզաշապիկին

15:46   17 հոկտեմբերի, 2020

Երևանի «Փյունիկն» «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի խաղում հանդես կգա Արցախկին նվիրված համազգեստով: «Փյունիկի» մարզաշապիկի վրա կլինի Artsakh Strong գրառումը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը սեպտեմբերի 29-ից դադարեցվել էին։ Հայաստանի Պրեմիեր լիգան հոկտեմբերի 17-ին վերսկսվել է «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» խաղով: 8-րդ տուրի «Նոա» - «Լոռի» հանդիպումը հետաձգվել է Հայաստանի փոխչեմպիոնի 7 խաղացողների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով:

 Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

Հոկտեմբերի 17

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 16:00

Հոկտեմբերի 18

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 16:00

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 18:30

Հոկտեմբերի 19

«Ուրարտու» - «Վան»՝ 19:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։