14:46 15 հոկտեմբերի, 2020Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում արիաբար զոհվել է Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, ծանրորդ Էդուարդ Մարանջյանը:
Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Էդուարդ Մարանջյանը հանդես էր գալիս 69 կգ քաշային կարգում: Հայաստանի առաջնության մրցանակակիր էր:
«Էդուարդը Գյումրիի սան էր: Շատ հեռանկարային ծանրորդ էր: Իր քաշային կարգում արդեն ուներ լավ արդյունքներ: Մասնակցել է Հայաստանի առաջնություններին, մրցանակակիր էր: Լավ երեխա էր: Ամեն ինչ նոր էր սկսվում նրա համար: Արդեն այնպիսի կիլոգրամներ էր անում, որ կարող էր հանգիստ աշխարհի չեմպիոնի հայտ ներկայացնել: Ամեն պոտենցիալն ուներ: Ցավակցում եմ Էդուարդի ընտանիքին, հարազատներին։
Բոլորս ուշադրությամբ հետեւում ենք Արցախում շարունակվող պատերազմին: Տղաներին փորձում ենք դրական տրամադրել, մարզումներից հետո զրուցում ենք նրանց հետ: Մարտական են տրամադրված: Երբեմն «գժվում են», ցանկանում են բոլորով մեկնել առաջնագիծ, մենք էլ նրանց հետ միասին: Պահում ենք մարտական ոգին:
Շատ աշակերտներ ունենք առաջնագծում: Մեր տղաներից մեկը Երեւանից պատերազմի առաջին օրերին երկու տանկ էր խոցել: Տղաներից մեկն էլ վիրավորվել էր, տեղափոխվել Երեւան: Այժմ իրեն լավ է զգում: Հաղթական ենք տրամադրված»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։
Լուսինե Շահբազյան
Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Էդուարդ Մարանջյան միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր...
Опубликовано Artak Gevorgyan Вторник, 13 октября 2020 г.
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.