«Լեյքերսի» ֆանատները ծեծել են Բրայանտին անպատված տղամարդուն

12:12   15 հոկտեմբերի, 2020

«Լոս Անջելես Լեյքերսի» երկրպագուները ծեծել են մի տղամարդու, որը չեմպիոնական շքերթի ժամանակ անպատվել է ավիաաղետում զոհված ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին: Կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ տղամարդը բղավել է «Գրողի ծոցը գնա, Կոբի»:

«Լեյքերսի» չեմպիոնական շքերթի ժամանակ բախումներ են տեղի ունեցել երկրպագուների ու ոստիկանների միջև: Ձերբակալվել է 76 մարդ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լեյքերսը» 17-րդ անգամ հռչակվել էր NBA-ի չեմպիոն: Լոս Անջելեսի թիմը նախորդ անգամ NBA-ի չեմպիոն դարձել էր 2010 թվականին: Այդ տարի Կոբի Բրայանտը 5-րդ անգամ դարձավ NBA-ի չեմպիոն:

Հունվարի 26-ին ամերիկացին, ուղղաթիռի օդաչուն ու 8 ուղևորներ զոհվել էին ավիաաղետում: Ուղղաթիում էր նաև Բրայանտի 13-ամյա դուստրը՝ Ջաննան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։