Յուրա Մովսիսյանը դիմել է իր բոլոր թիմակիցներին

16:40   13 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի ու Հայաստանի դեմ:

«Սա ամբողջ աշխարհում իմ ոչ հայ եղբայրների ու քույրերի համար է: Իմ բոլոր թիմակիցների համար այն երկրներից, որտեղ ես խաղացել եմ: Հայերին սպանում են: Հրթիռներով ռմբակոծում են փոքրիկ երեխաների: Իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ խաղացել եմ երկար տարիներ, կոչ եմ անում օգնել, ես ունեմ ձեր աջակցության կարիքը, որպեսզի բարձրաձայնեմ այս մասին»,- գրել է Յուրա Մովսիսյանը՝ տեղադրելով տեսանյութ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայերի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։