Մոլդովացի հարձակվողը համալրել է «Սևանը»

15:12   13 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Սևանը» նոր համալրում ունի, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայկական ակումբին է միացել մոլդովացի հարձակվող Կոնստանտին Մանդրիչենկոն: 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է մոլդովական «Դինամո-Ավտո»-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբի մեկնարկային 5 տուրերում «Սևանը» տարել է նույնքան հաղթանակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։