Altibox Norway Chess․ 6-րդ տուրի արդյունքները

23:37   11 հոկտեմբերի, 2020

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Altibox Norway Chess մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ սպիտակ ֆիգուրներով պարտություն կրեց 38 քայլում։

Լեւոն Արոնյանը 19 հնարավորից վաստակել է 11 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում։ Միանձնյա առաջատարն իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը հաղթել է նորվեգացի Արյան Տարիին եւ վաստակել է 13 միավոր։

Նրանից 1 միավոր է հետ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։

Մրցաշարին մասնակցում է 6 շախմատիստ։ 7-րդ տուրում Արոնյանը կխաղա Ֆիրուջայի հետ։

Altibox Norway Chess-ն անցկացվում է 2 շրջանով։ Դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 3 միավոր։ Եթե դասական պարտիայում գրանցվում է ոչ ոքի, նշանակվում է  «արմագեդոն» պարտիա, որում հաղթողին տրվում է 1,5 միավոր, պարտվողին՝ 1 միավոր։ Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 16-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։