Ռազմաճակատում արիաբար զոհվել է նախկին բասկետբոլիստ Աշոտ Խաչատրյանը

17:07   10 հոկտեմբերի, 2020

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Արցախում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Աշոտի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- ասվում է ՀԲՖ-ի ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից, մարդասիրական նպատակով զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: Սակայն ադրբեջանական կողմը մի քանի անգամ խախտել է հրադադարի համաձայնությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.