Հովհաննես Բաչկով. Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ

11:26   10 հոկտեմբերի, 2020

Պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը հաղթանակով նշած Հովհաննես Բաչկովն իր զորակցությունն է հայտնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին։

«Մեր ոգին մարտական է, մեր միտքը հաղթական է, մեր ուժը Հայկյան է, մենք արդար ենք, Հաղթելու ենք։ Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ»,- Բաչկովի խոսքը փոխանցում ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (64 կգ) հոկտեմբերի 9-ին Դուբայում անցկացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Հայ բռնցքամարտիկը ռինգ էր դուրս եկել Արցախին նվիրված երգի ներքո: Մենամարտի վերջում նա ռինգ է վերադարձել հայ զինվորին նվիրված շապիկով, որի վրա պատկերված են Հայաստանը ու Արցախը: «Հայաստանի պաշտպաններ, մեր անպարտելի զինվորներ, մենք կանգնած ենք կողքին»,- շապիկի վրա հետևյալ գրառումն էր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։