Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Ռոմային» (ֆոտո)

23:41   9 հոկտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալական ակումբին, որը նվերներ է ուղարկել հայ երկրպագուներին:

«Ամբողջ սրտով շնորհակալ եմ «Ռոմային», Roma Cares-ին իմ երկրին հումանիտար օգնության համար: Ընդմիշտ Ջալոռոսի»,- ֆեյսբուքյան էջում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։