Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ավելի քան 4 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

15:28   9 հոկտեմբերի, 2020

Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիան ըմբիշների, մարզիչների, մարզաձևի վետերանների և ֆեդերացիայի անձնակազմի անունից 4.100.000 դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, տեղեկացնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

«Այս տեսակ օգնությունը լինելու է շարունակական: Մենք ամուր կանգնած ենք մեր զինվորների թիկունքին: Հաղթելու ենք»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելու կոչերով էին հանդես եկել Հայաստանի առաջատար մարզիկներ:

Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիան՝ ըմբիշների, մարզիչների, մարզաձևի վետերանների և ֆեդերացիայի անձնակազմի անունից 4.100.000...

Posted by Wrestling - Armenia on Friday, October 9, 2020


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։