ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի պարգևավճարները

10:35   8 հոկտեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հոնորարների վերաբերյալ տեղեկատվություն, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 32 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 15,25 միլիոն եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները կստանան ևս 2.7 միլիոն եվրո, ոչ ոքիի համար՝ 0.9 միլիոն:

Փլեյ-օֆֆի բոնուսները

1/8 եզրափակիչ դուրս գալու համար - 9,5 միլիոն եվրո
1/4 եզրափակիչ դուրս գալու համար - 10,5 միլիոն եվրո
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար - 12 միլիոն եվրո
Եզրափակիչ դուրս գալու համար - 15 միլիոն եվրո

Չեմպիոնների լիգայի հաղթողը կստանա ևս 4 միլիոն եվրո պարգևավճար:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 48 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 2,92 միլիոն եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները կվաստակեն ևս 570 հազար եվրո, ոչ ոքիի համար՝ 190 հազար: Խմբերում հաղթած թիմերը կստանան ևս 1 միլիոն եվրո, իսկ երկրորդ տեղ գրավածները՝ 500-հազարական:

Փլեյ-օֆֆի բոնուսները

1/16 եզրափակիչ դուրս գալու համար - 500 հազար եվրո
1/8 եզրափակիչ դուրս գալու համար - 1.1 միլիոն եվրո
1/4 եզրափակիչ դուրս գալու համար - 1.5 միլիոն եվրո
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար - 2.4 միլիոն եվրո
Եզրափակիչ դուրս գալու համար - 4.5 միլիոն եվրո

Եվրոպայի լիգայի հաղթողը կստանա ևս 4 միլիոն եվրո պարգևավճար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։