Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել արտասահմանյան ԶԼՄ- ներին (ֆոտո)

01:14   8 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արտասահմանյան լրատվամիջոցներին շնորհակալություն է հայտնել իր բաց նամակին անդրադառնալու համար:

«Շնորհակալություն Sky Sport-ին, մյուս լրատվամիջոցներին ու լրագրողներին իմ ուղերձին անդրադառնալու համար»,- Ինստագրամում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

Այս օրերին Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում Երևանում պատրաստվում է Վրաստանի ու Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խաղերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։