10:11 8 հոկտեմբերի, 2020Արցախում կռվող հայ զինվորներն ու կամավորները մեր հերոսներն են: Ես հիացած եմ նրանց ոգու արիությամբ եւ խիզախությամբ: Ուզում եմ, որ որքան հնարավոր է շուտ պատերազմն ավարտի:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես է ասել ռուսաստանցի թենիսիտուհի, Ռուսաստանի հավաքականի անդամ, 26-ամյա Մարգարիտա Գասպարյանն՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանում արդեն 12 օր ընթացող պատերազմին:
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում, մտահոգիչ է: Ես եւ մայրս ամբողջ շաբաթ հետեւում ենք Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ շատ անհանգստանում: Ես հիանում եմ հայ ազգի համախմբվածությամբ, ոգու արիությամբ, մեր հայ զինվորների եւ կամավորների խիզախությամբ: Իմ անունից ցանկանում են նրանց մաղթել մեծ համբերություն եւ ուժ: Նրանք մեր հերոսներն են:
Խորին ցավակցությունս եմ հայտնում այս պատերազմում հերոսի մահով զոհվածների ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց ամուսիններին, եղբայրներին եւ որդիներին... Ես շատ եմ ուզում, որ պատերազմական գործողություններն Արցախում որքան հնարավոր է շուտ ավարտվեն եւ երբեք այլեւս չկրկնվեն: Թող խաղաղություն տիրի աշխարհում»,- ասաց Մարգարիտա Գասպարյանը:
Ռուսաստանցի թենիսիտուհին Ինստագրամի միկրոբլոգում տարբեր հրապարակումներով եւս իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին: Պատերազմական գործողությունների երկրորդ օրը Գասպարյանն տեղադրեց Հայաստանի դրոշն ու մակագրեց՝ «Խնդրում եմ, կանգնեցրեք պատերազմը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.