«Ուրարտուն» ու «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնեն

19:39   6 հոկտեմբերի, 2020

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպում կանցկացնի «Արարատի» հետ, տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերն անորոշ ժամկետով դադարեցվել են։ Այդ իսկ պատճառով մինչ առաջնության վերսկսումը «Ուրարտուն» պատրաստվում է ստուգողական հանդիպումներ անցկացնել։

Հոկտեմբերի 10-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում ուժերը կչափի «Արարատի» հետ։ Հանդիպման մեկնարկը 12։00-ին է։

Հավելենք, որ «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական խաղ կանցկացնի։ Հանդիպման ժամկետների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասված է «Ուրարտուի» տարածած հայտարարության մեջ:

Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրից հետո «Ուրարտուն» 7 միավորով երրորդ տեղում է, իսկ «Արարատը», որը 1 խաղ պակաս է անցկացրել, 6 միավորով 5-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։