Կուրղինյան. Նրանք ունեն ահաբեկչական աջակցություն, իսկ մենք՝ Հայրենիք և այն թշնամուց պաշտպանելու վճռականություն

09:47   5 հոկտեմբերի, 2020

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ահաբեկչությունն Արցախի դեմ:

«Նրանք ունեն ահաբեկչական աջակցություն, իսկ մենք՝ Հայրենիք և այն թշնամուց պաշտպանելու վճռականություն։ Այժմ բոլորս պարտավոր ենք լինել մեկ ուժեղ բռունցք՝ քաջարի զինվորների համար ապահովելով ամուր թիկունք և ոչ մի վայրկյան չմոռանալով՝ մեր գոյության համար պարտավոր ենք մեր հերոսներին:

Շնորհակալ ենք, տղե՜րք: Հավերժ փառք ձեզ»,- Հաբեթնակ Կուրղինյանի խոսքը փոխանցում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։