«Ռոման» Մխիթարյանի հետ հաղթեց (տեսանյութ)

00:37   4 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 55-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով խփեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 71-րդ րոպեին։

«Ռոման» 3 խաղից հետո 4 միավորով 8-րդ տեղում է։ «Ուդինեզեն» 3 պարտությունից հետո առանց միավորի նախավերջինն է։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ուդինեզե» - «Ռոմա»՝ 0։1 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 55



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։