Հայաստան - Ալբանիա հանդիպումը «Հանրապետականում» կանցկացվի առանց հանդիսականների

21:12   2 հոկտեմբերի, 2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը, նաև կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները, Հայաստան - Ալբանիա ընկերական հանդիպումը հոկտեմբերի 7-ին կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում առանց հանդիսականների, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան - Վրաստան հանդիպման վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։